Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վարչապե՞տն է պառակտում ՍԴՀԿ-ն

Վարչապե՞տն է պառակտում ՍԴՀԿ-ն
22.05.2013 | 18:03

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրում էր իր հարազատ կուսակցության ճակատագիրը: Նա վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրեց այն բանում, որ վերջինս սփյուռքում գործող ՍԴՀԿ կառույցի ղեկավար Սեդրակ Աճեմյանի հետ իրականացնում է բիզնես-ծրագրեր, այդ պատճառով էլ նրա միջոցով պառակտում է Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ ազդելով դատարանում կայացված վճիռների վրա: Լյուդմիլա Սարգսյանը վարչապետին մեղադրեց նաև դատական համակարգը ոչնչացնելու մեջ:
Տիգրան Սարգսյանը, բնականաբար, հերքեց, որ ինքը կապ ունի կուսակցության պառակտման հետ: Հերքեց նաև, որ ինքը բիզնես-ծրագրեր է իրականացնում Սեդրակ Աճեմյանի հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ